Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ երկրի տնտեսական վիճակն ավելի կվատանա, եթե կորոնավիրուսային վարակի տարածում չզսպվի՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
Ալի Խամենեին հայտնել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական խնդիրները կանխարգելելու համար:
Իսլամական Հանրապետության տնտեսական ճգնաժամն ավելի է խորացել 2018-ից, երբ Միացյալ Նահանգները որոշեց դուրս գալ միջուկային համաձայնագրից ու վերականգնեց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը՝ թիրախավորելով երկրի տնտեսության համար չափազանց կարևոր նավթային ու բանկային ոլորտները: