ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Սիրիան առերեսվել է պարենային աննախադեպ ճգնաժամի հետ: Միջազգային կառույցի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարության հավաստմամբ՝ արաբական երկրի 9.3 միլիոն քաղաքացի այսօր սննդի խիստ կարիք ունի: Թեմային է անդրադարձել Anadolu գործակալությունը:
«Սիրիացիներն այսօր բախվում են պարենային աննախադեպ ճգնաժամի հետ, քանի որ հիմնական սննդամթերքի գների նման աճ չի եղել նույնիսկ 9-ամյա հակամարտության թեժ ժամանակաշրջանում: Միլիոնավոր մարդիկ ավելի են աղքատանում»,- հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: