ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը գաղտնի վճարել է թալիբ գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականներին ու միջազգային դաշնային ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար: Թեմային է անդրադարձել New York Times-ը:
Պարբերականի հավաստմամբ՝ ամերիկյան հետախուզությունը նման եզրահանգման էր եկել դեռևս ամիսներ առաջ՝ մասամբ հիմնվելով գերեվարված գրոհայինների ու հանցագործների հարցաքննությունների վրա:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն անհեթեթություն է որակել New York Times-ի հոդվածը: Ավելին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխան մեղադրանքներով է հանդես եկել՝ ամերիկյան հետախուզությանը մեղադրելով թմրամիջոցների թրաֆիքինգի և այլնի համար: