Ուկրաինայում պետություն չկա. այն ուժով դուրս են մղել ուկրաինացի իշխանավորները: Նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ուկրաինայում պետություն չկա: Ուկրաինայում կան իշխանավորներ, որոնք գործում են գոյություն չունեցող պետության անունից: Պետությունն այն է, ինչը բոլորի համար է, ինչն արդարություն է ապահովում բոլորի համար, ինչը պաշտպանում է բոլորին: Նման բան որտե՞ղ գոյություն ունի Ուկրաինայում: Ուկրաինայում կա իշխանավորների խումբ, և այդ իշխանավորների յուրաքանչյուր խումբն ունի ղեկավար»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: