Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնած Աշոտ Խաչատրյանին։
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա: