Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ հետազոտություն է անցկացվել մարզի բժշկական կենտրոններում՝ ներկա պահին համաճարակային իրավիճակն ու դրանից բխող հետագա գործողություններն հասկանալու նպատակով:
Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մարզի որևէ ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտի ստացիոնար բուժում չի իրականացվում: ԲԿ-ներում թեստավորման համար նմուշառումներ են իրականացվում, և պացիենտները մեկուսացվում են մինչև պատասխանի ստացվելը: Դրական ախտորոշմամբ վարակակիրների բուժումներն իրականացվում են միայն ՔՈՎԻԴ-19 վարակակիրների բուժման համար վերափոխված բուժկենտրոններում:
Մարզի ԲԿ-ների ընտանեկան բժիշկներն իրականացնում են մեկուսացման մեջ գտնվող կամ տնային պայմաններում բուժվող վարակակիրների բժշկական սպասարկումը:
Պարբերաբար ստուգայցեր են իրականացվում ՀՎԿԱԿ-ի կողմից: Հակահամաճարակային նորմերը պահպանվում են ԱՆ ու Պարետատան բոլոր ցուցումներին համապատասխան:
Կոտայքի մարզի բոլոր բուժհաստատություններում պահպանվում են սահմանված հակահամաճարակային նորմերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են Առողջապահության նախարարության չափորոշիչների համապատասխան:
Բուժկենտրոններն ունեն բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։