ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 21-27-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: