1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մարզային նոր ոստիկանապետեր է նշանակել:
Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալիկ Հակոբյանը, որը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով` Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ: