ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում:
Ստուգայցերի ընթացքում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների ջերմաչափմանը` օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: