Ֆրանսիայում մայիսի 30-ից հետո առաջին անգամ արձանագրվել է վարակի ամենօրյա ամենաբարձր ցուցանիշը: Եվրոպական այս երկրում կա ավելի քան 1500 նոր վարակված՝ գրում է Al Jazeera-ն:
Ֆրանսիայում վերջին մեկ շաբաթում գրանցված վարակվածների օրական ցուցանիշը միջինը կազմել էր մոտ 500:
Եվրոպական երկրի առողջապահության ոլորտի փորձագետները նշում են, որ աճել են նաև կորոնավիրուսից մահացության դեպքերը: