Հունիսի 26-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ «Լուրերի» նկարահանող խումբը ևս աշխատել է դեպքի վայրում։
Մանրամասները՝ տեսանյութում: