Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջը հայտնել է, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի 2019/20 թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ և մեծ առավելությամբ գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» վաղաժամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան թիմը վերջին՝ 34-րդ տուրում հյուրընկալվելու է «Վոլֆսբուրգին»: Մրցավեճը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 27-ին: