Այսօր՝ Լեհաստանում նախագահի ընտրությունների նախօրեին լռության օր է: Երկրի օրենքն արգելում է նախընտրական ցանկացած քարոզչություն, սոցիալական հարցումների անցկացում, ռեյտինգային թեկնածուների հրապարակումներ ու նրանց ծրագրերի քննարկում նախքան ընտրատեղամասերի փակվելը՝ գրում է ТАСС գործակալությունը:
Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ռեժիմի խախտումը նախատեսում է խոշոր տուգանքներ: Նախընտրական լռությունը խախտելու դեպքում տուգանքը կարող է հասնել մինչև 300000 դոլարի:
Վաղը՝ հունիսի 28-ին Լեհաստանում կանցկացվեն նախագահի ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, այդ թվում՝ Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան: