Sky News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «խնդիրներ ունի կին ղեկավարների հետ»:
Բոլթոնի հավաստմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի «քաղաքականության մոտեցումները չափազանց տարբեր էին»:
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականն իր ղեկավարին նկարագրել է որպես «շատախոս», որը «շատ է սիրում խոսել»: Ի տարբերություն՝ Թերեզա Մեյն այն քաղաքական գործիչներից էր, որը խոսում էր այն ժամանակ, երբ ասելիք ուներ: Դա նույնիսկ մոտ չէր Թրամփի անհատական ոճին:
«Իմ կարծիքով՝ չնայած ես դա չեմ կարող ապացուցել, Թրամփը խնդիրներ ունի կին առաջնորդների հետ»,- նշել է Ջոն Բոլթոնը:
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականի խոսքով՝ Դոնալդ Թրամփը «խնդիրներ ուներ» նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: