Էկոնոմիկայի նախարարը գինեգործների հետ խոսել է կորոնավիրուսի պայմաններում նրանց գործունեության առանձնահատկությունների և համավարակի հետևանքով ստեղծված խնդիրների մասին: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով:
Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետում սահմանված կարգով Կառավարությունը մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։
Մանրամասները՝ տեսանյութում: