Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6852 նոր դեպք: Այսպիսով՝ արդեն երկու օր շարունակ այս երկրում վարակի նոր դեպքերը ցածր են 7000-ից՝ գրում է ТАСС գործակալությունը:
Ռուսաստանի վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ երկրում ընդհանուր առմամբ կա 627646 վարակված: Ապաքինվածների ընդհանուր թիվը 393352 է:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 188 հիվանդ՝ մահացության թիվը հասցնելով 8969-ի: