Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, ևս 17 հոգի առողջացել է։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 999 դեպք, 736 մարդ առողջացել է, մահվան 15 դեպք է արձանագրվել։