ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում նշվում է, որ Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են Թումանյան փողոցի մայթերը: Կառուցվում է 10 մետաղական կանգառ, որոշ կանգառներ վերանորոգվում են: Ներդրվել է 44,4 մլն դրամ: Պետության մասնաբաժինն է 24,4 մլն դրամ, համայնքինը` 20 մլն:
Օձուն համայնքի ևս 6 բնակավայրում սուբվենցիոն ծրագրով խաղահրապարակներ կկառուցվեն: Ծրագրի արժեքն է 33,6 մլն դրամ, որից 13,4 միլիոնը` պետական ֆինանսավորմամբ, իսկ 20,1-ը` համայնքի: Հիմնարորոգվում է նաև Ճոճկան բնակավայրի մշակույթի տան շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 35,5 մլն դրամ է: 13,8 մլն դրամ տրամադրել է պետությունը, 20,7 մլն` համայնքը: