Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Նորվիչին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին։ «Մանկունյանցիներին» առաջ մղեց Օդիոն Իգալոն։ 75-րդ րոպեին Տոդդ Քենթուելը հավասարեցրեց հաշիվը։
Հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չորոշեցին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 118-րդ րոպեին Հարի Մագուայերը խփեց հանդիպման հաղթական գնդակը։
Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 18-ին և 19ին, եզրափակիչը կկայանա օգոստոստի 1-ին: