ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել Սահմանադրական փոփոխության օրենքի սահամանադրականությունը վիճարկող ԲՀԿ դիմումը 26 ստորագրությունով ՍԴ ուղարկելու տեղեկությանը։
«ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։ 132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26»,- գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը: