Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»,- գրել է վարչապետը։