Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևելյան շրջանում: Տեխնիկական գազով բաքը պայթել է պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի տարածքում: Զինվորական օբյեկտները չեն տուժել, զոհեր չկան: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թեհրանում ուժեղ պայթյուն է որոտացել, երկնքում հայտնվել է նարնջագույն լուսավորում: Ըստ New York Times-ի լրագրող Ֆառնազ Ֆասիհիի, պայթյունը տեղի է ունեցել Փարչինի ռազմակայանի տարածքում, որտեղ Իրանը միջուկային փորձարկումներ էր իրականացնում: