Հունիսի 26-ի ժամը 00:01-ից Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, ըստ որի դադարեցվում են ՍԴ նախագահի և ՍԴ երեք անդամի լիազորությունները:
Հիշեցնենք, որ խորհրդարանը 89 կողմ ձայնով ընդունել էր ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Հունիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: