Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ հանրապետության ամբողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։
Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։ Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: