Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում նոր մեթոդով հետազոտություններ են իրականացնում։ Այս հետազոտությունները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել կորոնավիրուսի դրական կամ բացասական ելքերը, այլ նաև պարզում են՝ արդյոք պացիենտը նախկինում վարակված եղե՞լ է կորոնավիրուսով, թե՞ ոչ՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ հղում անելով Հանրային ռադիոյին։