Այսօրվանից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 600 աշխատակիցներին Երևանի փողոցներում կարող եք տեսնել նոր հանդերձանքով՝ տեղեկացնում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։
Կոշիկները բնական կաշվից են: Կանաչի ու մոխրագույնի տարբեր երանգներով, որակյալ կտորից համազգեստը ջրակայուն է, հեշտ լվացվող:
Վերնազգեստի վրա լուսաանդրադարձնող ժապավեն կա, որը գիշերվա ժամերին կապահովի աշխատակիցների անվտանգությունը: Դիզայներներն ամեն մանրուք հաշվի են առել: