Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արհեստական բանականության և համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունն արդեն ներգրավել է ավելի քան 3 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից:
SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում և եռապատկել ինժիներական թիմի ծավալները: Մանրամաները
ստորև»,- գրել է Փաշինյանը: