Սյունիքի մարզպետարանը հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածման տվյալները:
Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
Ընդհանուր՝ 210 հաստատված դեպք․
գրանցվել է 1 մահ,
126 հոգի բուժվել է,
83 հոգի հիվանդ է, որից՝
27 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
56 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
16 հոգի՝ Կապանից,
9 հոգի՝ Գորիսից,
33 հոգի՝ Սիսիանից,
21 հոգի՝ Մեղրիից,
1 հոգի՝ Տաթևից,
3 հոգի՝ Գորայքից։
Հերթական անգամ հորդորում ենք հետևել մեր կոչերին՝ տանը, դրսում, աշխատավայրում պահպանել սահմանված կանոնները, վտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։