Լոնդոնում ոստիկանությունը ժամանել է փողոցում կազմակերպված անօրինական երեկույթին և մասնակիցներին հորդորել է ցրվել: Փոխարենը նրանք լուրջ դիմադրության են արժանացել, և սկսվել է ծեծկռտուք: Արդունքում երկու տասնյակից ավելի ոստիկան վիրավորվել է, ջարդել են նրանց մեքենաները, միաժամանակ ձերբակալվել է չորս օրինախախտ:
Անգլիայում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, մինչ այժմ հնարավոր է հավաքվել ոչ ավելի, քան վեց հոգանոց խմբերով: