Իսրայելը հրաժարվել է բռնակցել Պաղեստինի տարածքները Հորդանանի հովտում՝ ընտրելով հողերի գրավման խորհրդանշական տարբերակը: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
Իր ծրագրի մասին Իսրայելը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին տեղեկացրել է Հորդանանի միջոցով: Ենթադրվում է, որ երկիրը մտադիր է սահմանափակվել Արևմտյան ափի երկու-երեք բնակավայրի անեքսիայով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարչապետ Նեթանյահուն փակ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածքների զավթման չորս տարբերակ. սկսած տարածաշրջանի միանգամից 30 տոկոսի գրավումից մինչև ավելի փոքր խորհրդանշական բռնակցումը:
Իսրայելական կողմը վստահեցրել է, որ կփորձի պահպանել այդ համաձայնությունը պաղեստինցիների հետ ցանկացած բանակցություններում: