Flydubai ավիաընկերության հայաստանյան գրասենյակից 1lurer.am-ին հայտնեցին, որ ավիաընկերությունը ս․թ․ հուլիս ամսից վերսկսում է իր կանոնավոր չվերթները 20-ից ավել ուղղություններով, այդ թվում՝ դեպի Երևան։
Այս պահին դեպի Երևան թռիչքները պլանավորվել են հուլիսի 15-ից հետո, սակայն մինչև հուլիսի 15-ը կասեցված են ՀՀ կառավարության կողմից ավիաընկերություններին տրված՝ կանոնավոր թռիչքների թույլտվությունները՝ ներկայիս համաճարակային իրավիճակով պայմանավորված։
Հուլիսի 15-ից հետո ֆլայդուբայ ավիաընկերության Դուբայ-Երևան կանոնավոր թռիչքների վերսկսումը պայմանավորված է վերոնշյալ սահմանափակումների վերացմամբ։