Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։
Բժշկական կենտրոնների ղեկավարները իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։