Քանի որ մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը:
«Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք»,- գրել է պատգամավորը։