Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմական ավիացիոն ուժերի օր՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։
ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում: