«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալվինա Գյուլումյանը, ում որպես ՍԴ անդամի լիազորությունները ևս այսօրվանից ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխությունների համաձայն համարվում են դադարեցված:
Խոսելով 12 տարի ՍԴ-ի աշխատանքի ժամկետի սահմանման մասին՝ Գյուլումյանը նշել է. «Օրենքում բերված ընդհանուր տևողության եզրույթը վերաբերում է սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք 17 տարի առաջվան: Հիմա թող գնան կենսագոյությունս պեղեն, կարող է դպրոցում էլ եմ սահմանադրական դատարանի անդամ եղել, դա էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավել ես եղել»: