ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը կարող է տասն անգամ ավելին լինել, քան պաշտոնապես հաղորդվել է: Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների՝ մինչև 20 միլիոն ամերիկացի կարող է վարակված լինել Covid 19-ով՝ չնայած որ այժմ ախտորոշվածների քանակը գնահատվում է 2.4 միլիոն:
CDC-ի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդն ասել է, որ նման գնահատականներ են տրվել ամբողջ երկրում արյան անալիզներն ուսումնասիրելուց հետո, որոնք հավաքել էին կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերելու համար: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում այժմ առա է հիվանդության տարածման նոր վերելք և երկրի հարավում ու արևմուտքում Covid-19-ը հավելի հաճախ է հանդիպում է երիտասարդների մոտ:
Վերջին օրերին վարակակիրների քանակի ռեկորդ է սահմանվել հատկապես Տեխասում և Ֆլորիդայում: Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ հիվանդության նոր բռնկման պատճառով դադարեցվում են նահանգի տնտեսության աշխատանքները վերսկսելու ծրագրերը: Իշխանությունները թույլ չեն տվել այնտեղ գործող ընկերություններին և արդյունաբերական ձեռնարկություններին վերադառնալ աշխատանքի:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ավելի քան 126 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից, վերականգնվել է մեկ միլիոնից ավելի հիվանդ: