Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին հետևում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա չցանկացավ խոսել հրդեհի բռնկման պատճառների մասին` նշելով, որ այդ մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ դրանք հստակ կլինեն:
«Այս պահին պետք չէ վարկածներ նշել: Այս պահին ԱԻՆ-ն անում է առավելագույնը: Մենք մշտապես կանգնած ենք իրենց կողքին: Այստեղ է ջրցան 10 մեքենա, որը քաղաքապետարանինն է: Ունենք 30 ջրցան մեքենա և պատրաստ ենք օգնել: 10-ն այստեղ են, 20 մեքենա մեկ զանգով կհասնի դեպքի վայր»,- նշեց Մարությանը:
Քաղաքապետը հավելեց, որ տարածքը մոտ 100 հեկտար է, որից 8 հեկտարը պատկանում քաղաքային իշխանությանը, մնացածը՝ թանգարանին։