Հայկական Ավիացիա Ֆեյսբուքի էջում գրառում է արվել Flydubai ավիաընկերության չվերթների վերսկսման վերաբերյալ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Flydubai ավիաընկերությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները:
Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝
ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։
Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։
COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։
Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ Կասկածելի նշանների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։ Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը։