Վրաստանը հավանաբար ստիպված կլինի մինչև հուլիսի վերջ հետաձգել կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը: Այս մասին տեղեկացրել է հարևան երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը՝ գրում է Sputnik-georgia-ն:
Նախարարն ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է վերականգնել կանոնավոր չվերթերը, սակայն քաղաքացիների առողջությունն ավելի կարևոր է:
Օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու հարցին վրացական կողմը զգուշությամբ է մոտենում և այդ կապակցությամբ որոշում դեռևս չի կայացրել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանը բոլոր ուղղություններով օդային հաղորդակցությունն ամբողջովին դադարեցրել էր մարտի 21-ին: