Ռուսաստանի Դաշնության 82 շրջաններում վերջին մեկ օրվա ընթաքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 7113 նոր դեպք: Վիճակագրական տվյալները հրապարակել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը՝ գրում է Lenta.ru կայքը:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում վարակից մահացել է 92 հիվանդ: Մեկ օրում ապաքինվել է 6342 մարդ:
Համավարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 8605 հիվանդ: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 613994: