Ամերիկացի գիտնականները հերքել են պաշտպանիչ դիմակների մասին առասպելները՝ գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի մասնագետների հայտարարությանը:
Երկար ժամանակ դիմակներ դնելուց մարդկանց մեջ միտք է ծագում դրանց վնասակարության մասին: Բժիշկների հավաստմամբ՝ այդ անհանգստությունն անհիմն է: Շատերին դժվար է հասկանալ այս պաշտպանիչ միջոցների օգուտը:
Ամերիկյան առողջապահության ոլորտի մասնագետները պնդում են, որ մարդիկ փորձում են պատճառներ գտնել՝ դիմակներ չդնելու համար, և կասկածի տակ են դնում բժշկական հետազոտությունները:
Մյուս մոլորությունը վերաբերում է դիմակ դնելու պատճառով վարակվելու ռիսկին: Մասնագետները չունեն որևէ ապացույց, որ դիմակը կարող է հիվանդության պատճառ դառնալ:
Բժիշկները բացատրել են, որ դիմակների պաշտպանիչ գործառույթը կատարվում է, երբ այն դնում է բնակչության մեծամասնությունը:
Մասնագետների խոսքով՝ դիմակները կորոնավիրուսից լիակատար պաշտպանություն չեն ապահովում, սակայն գործում են որպես օդում վարակի տարածումը կանգնող պատնեշ: Հայտնի է նաև, որ շնչադիմակները կարող են ավելացնել ածխաթթու գազի քանակությունն արյան մեջ, հետևաբար՝ անհրաժեշտ է երբեմն դադար տալ դրանք օգտագործելիս: