Լոնդոնի կայսերական քոլեջում առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացվեն կորոնավիրուսի նոր պատվաստանյութի՝ մարդկանց փորձարկումները: Կպատվաստվի մոտ 300 կամավոր՝ գրում է BBC-ն:
Կենդանիների պատվաստման գործընթացի արդյունքներն անվտանգ են եղել, և արդյունավետ իմունային համակարգ է ձևավորվել: Պատվաստման այս փուլից հետո հաջորդը ծրագրված է անցկացնել հոկտեմբերին, որին կմասնակցի 6000 կամավոր: Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները հուսով են, որ պատվաստանյութը Մեծ Բրիտանիայում և մյուս երկրներում հասանելի կլինի 2021-ի սկզբին:
Օքսֆորդի համալսարանում արդեն սկսվել են մարդկանց՝ պատվաստանյութի փորձարկումը:
Ամբողջ աշխարհում իրականացվում է կորոնավիրուսի պատվաստանյութի մոտ 120 ծրագիր: