Հնդկաստանի արևելյան շրջաններից մեկում հորդառատ անձրևների ու կայծակի հետևանքով մահացել է 23 մարդ՝ գրում է Associated Press գործակալությունը:
Կայծակի հարվածից մահացածներից 13-ը դաշտում աշխատելիս են եղել: Բնական աղետից տուժել են ևս 10-ը, որոնք հոսպիտալացվել են:
Հնդկաստանում այժմ մուսոնային սեզոն է, որի ընթացքում առատ տեղումները գրեթե չեն դադարում՝ շարունակվելով մինչև սեպտեմբեր: