«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացությունը մոտավորապես 24% է»,- տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով ԲիԲիՍի-ի և ՏԱՍՍ-ի նյութերի հղումներ։