Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի այսօրվա վիճակագրական տվյալները:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվն անցել է 9.5 միլիոնից, մահացել է 485280 հիվանդ, ապաքինվել 5 միլիոն 186690 մարդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կա 2 միլիոն 462708 վարակված: Այստեղ մահերի թիվը մոտենում է 125000-ի:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում գրանցվել է 1 միլիոն 192474 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է 53874, ապաքինվել է մոտ 650000 հիվանդ:
Ռուսաստանը երրորդն է: Այստեղ վարակվել է 613994 մարդ, մահացել՝ 8605-ը:
Չորրորդը Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է 473719 վարակված, մահերի թիվը մոտենում է 15000-ին:
Մեծ Բրիտանիան հինգերորդ տեղում է՝ 306862 վարակվածով: Միացյալ Թագավորությունում մահացել է ավելի քան 43000 հիվանդ:
Վեցերորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում վարակված է 294166 մարդ, մահացել են ավելի քան 28000-ը:
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը, Մեքսիկան, Գերմանիան, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Բանգլադեշը, ՀԱՀ-ն, Կանադան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը 48-րդ տեղում է: