Կառավարությունը փոփոխություն կատարեց 2020 թվականի պետբյուջեում, որով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 732 միլիոն 805 հազար դրամ՝ Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման նպատակով:
Նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Թալին - Քարակերտ - Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման նպատակով էլ նախարարությանը կհատկացվի 434 միլիոն 645 հազար դրամ:
Պապիկյանի խոսքով՝ Կառավարության կողմից հատկացված կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 միլիարդ դրամ ծախսերից զատ նախագծի հաստատումից հետո կունենան շուրջ 31 միլիարդ դրամի հաստատված ծախս: Ընդգծեց՝ այն կենթադրի իրենց կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործումը: