Երևանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության խորհուրդ կստեղծվի: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ավագանու որոշմամբ ստեղծված խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը:
Խորհուրդը կաշխատի նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»,- գրել է նա: