Բելառուսի ներքին գործերին ու նախընտրական քարոզչական ընտրապայքարին արտաքին միջամտություն կա: Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային որոշումներ կայացնելիս՝ գրում է Belta-ն:
Բելառուսում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս երկրի նախագահը նշել է, որ այժմ համացանցում ակտիվ տարածվում է կեղծ տեղեկություն, որը հիմնականում տարածում են Ռուսաստանից, ինչպես նաև Լեհաստանից:
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը միջուկային երկիր չէ, որ միջուկային մարտագլխիկ թափ տա ու գոռա, թե պատասխան կտա:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ մոտ ժամանակում իրավիճակը կքննարկի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: