Հունիսի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 45-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է` փայտանյութը պատկանում է Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի 37-ամյա մի բնակչի, որը նույնպես բաժին է հրավիրվել, սակայն նա վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: