«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ՝ ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։
Միաժամանակ, ընկերությունը հորդորում է վարորդներին՝ սկսած 2020 թ․ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս ձեռնարկել համապատասխան պաշտպանիչ միջոցներ՝ ներկի հարվածներից պաշտպանվելու նպատակով։
Աշխատանքների ավարտի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։